Վանաձորի համայնքապետարանում հանդիսավորությամբ նշվեց Գրադարանավարի օրը

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման մեկ տարին նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ:Համայնքի ղեկավարը Գրադարանավարի օրվա կապակցությմբ հյուրընկալել էր Վանաձորի գրադարանային համակարգի աշխատակիցներին:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ` համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի ,բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական անձնվեր գործունեության համար:

Համայնքի ղեկավար իր խոսքում անդրադարձավ կադրային քաղաքականության արդյունքում առաջ եկած խնդիրներին և հավելեց, որ գրադարանները երբեք թիրախում չեն եղել, առկա խնդիրները կլուծվեն ,շահագործման ենթակա գրադարանները կվերաբացվեն:

Միջոցառման ավարտին համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի,ավագանու և իր անունից շնորհավորագրեր և ծաղկեփնջեր հանձնեց ներկաներին:

You May Also Like

Leave a Reply