Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը

2019 թվականի մայիսի 31-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը:
Օրակարգը հագեցած էր և ավագանու հաստատմանն էին ներկայացվել որոշման 16 նախագծեր: Նիստը վարող , համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն առաջարկեց մինչ օրակարգի հարցերին անցնելը , շնորհավորել ավագանու Հայկական Վերածնունդ կուսակցության ավագանու խմբակցության նոր անդամ Արեն Խաչատրյանին, ավագանու անդամի պարտականություններին անցնելու կապակցությամբ: Մինչ օրակարգին անցնելը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը, սահմանված կարգով, ընթերցեց համայնքային ծառայողի երդման տեքտսը և հանդիսավորությամբ ստորագրեց այն: Հիշեցնենք, որ մինչ այդ Արթուր Օհանյանը հանդիսանում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելով, արդեն զբաղեցնում է աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:
Ավագանին իր որոշմամբ փոփոխություն կատարեց 2019 թվականի բյուջեի ծախսային մասում և լրացուցիչ 6.5 մլն դրամ հատկացրեց համատիրություններին, համաֆինանսավորմամբ և համատեղ իրականացվելիք հրատապ ծրագրերի համար:
Ավագանին համայնքային սեփականություն ճանաչեց Բաղրամյան պողոտայի 112 հասցեում գտնվող հողանմասերը, ինչպես նաև հաստատեց Բազում թաղամասի Բուլղարական -1 և Բուլղարական-2 առանձին տարածքների գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Այս որոշման արդյունքում ճանապարհ բացվեց տարածքների հեռանկարային զարգացման համար, ինչպես նաև հետագայում կփոխվի այդ տարածքում բնակավող բնակիչների կարգավիճակը և նրանք այլևս չեն համարվի տնակային ավանների բնակիչներ:
Ավագանին հաստատեց այն որշման նախագիծը, որը նպատակ ուներ Վանաձոր համայնքի Ներսիսյան նրբանցքը, Ներսիսյան փակուղին և Բաթումի փակուղին սահմանված կարգով թվային անվանակոչել: Տվյալ հասցեներում բնակվող քաղաքացիներին կտրվեն նոր հասցեներ , եթե նրանք գործարքներ իրականցնեն կադաստրում կամ այլ պետական լիազոր մարմիններում:
Ավագանին նաև համաձայնեց Տիգրան Մեծի 77 հասցում արվեստի վաստակավոր գործիչ , ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Աիդա Կոնստանտինի Ավետիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը:
Ավագանին կայացրեց նաև այլ որոշումներ: Ավագանու հաջորդ նիստը կկայանա հունիսի 21-ին, ժամը 11.00-ին համայնքապետրանի ավագանու նիստերի դահլիճում:

You May Also Like