ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԾՐԱԳԻՐ

Ապրիլի 23-ին, ժամը՝ 12.00-ին Ծառատունկ ԱԻՆ Վանաձորի վետերանների խորհրդի կողմից՝ ի հիշատակ Հայոց զեղասպանության 102-րդ տարելիցի:
Ժամը՝ 18.00-ին  Ջահերով երթ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուց դեպի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Նահատակաց պուրակ, այնուհետև՝ դեպի Հայքի հրապարակ:
Ապրիլի 24-ին, ժամը՝10.00-ին Պատարագ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
 Ապրիլի 24-ին, ժամը՝ 11.30-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց  Նահատակաց պուրակում հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ
Տեր-Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի կկատարվի Սուրբ նահատակների բարեխոսական կարգ, այնուհետև ծաղիկների խոնարհում հուշաքարին:
 Ապրիլի 19-ից   ապրիլի 30-ը  Գրադարանների կենտրոնացված համակարգի բոլոր գրադարաններում թեմատիկ ցուցադրություններ:
 Ապրիլի  21-ին, ժամը՝ 16.00-ին  Շ. Տալյանի անվան երաժշտական դպրոցում գրական-երաժշտական հուշ-երեկո:
 Ապրիլի  21-ին, ժամը՝ 14.00-ին  Ստ. Զորյանի տուն-թանգարանի և թիվ 2 մշակույթի տան համատեղ հուշ-ցերեկույթ ՝ «Ես արգելում եմ նրանց մոռանալ …» խորագրով և թեմատիկ ֆիլմի դիտում:
 Ապրիլի  21, 22-ին, ժամը՝16.00  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը թեմատիկ սեմինար պարապմունքներ:
 Ապրիլի  22-ին, ժամը՝ 15.00-ին  Թիվ 1 մշակույթի տանը  «Ողջե՛ր ,ձայն տվեք… » խորագրով հուշ-ցերեկույթ:
 Ապրիլի  22-ին, ժամը՝ 14.00-ին  Կամերային նվագախմբի հուշ-համերգ  Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում:
 Ապրիլի  24-ին, ժամը՝ 15.30-ին  Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում ցերեկույթ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի  25-ին, ժամը՝ 16.00-ին Կոմիտասի անվան արվեստի դպրոցում բաց դաս  «Հիշողություն» խորագրով (միասնական  մեկ նկար):
Ապրիլի  25-ին, ժամը՝ 16.00-ին Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում  «Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ու ճարտարապետական հուշարձանները երեկ և այսօր» թեմատիկ դասախոսություն-միջոցառում՝«Հիշողության  խորհուրդը» խորագրով:

You May Also Like

Leave a Reply