Փետրվարի 7-ին քաղաքի տարբեր հատվածներից և փողոցներից վերամբարձ շարժական կռունկների օգնությամբ տեղափոխվել են 17 ավտոմեքենաների տիրազուրկ , ժանգոտված և մետաղակույտի վերածված թափքեր: Աշխատանքներին հետևել է նաև համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Թափքերից ազատվել են քաղաքի Երկաթուղայինների, Բաղրամայն, Նարեկացի, Մոսկովյան,Խնձորուտ 2-րդ փողոցներից և այլ հատվածներից:
Աշախատանքները շարունակվում են , քանի որ հայտնաբերված թափքերի քանակությունը պահանջում է երկար ժամանակ և նյութածախս: