Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով

Դեկտեմբերի 11-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագնու արտահերթ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ և «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանու խմբակցության անդամները:
Քննարկվեցին ավագանու որոշումների վեց նախագծեր: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի , պաշտոնական դրույքաչափերի հաստատման վերաբերյալ որոշման նախագիծը , ինչպես նաև համայնքի ոչ առևտրային կազմակերպություննների հաստիքացուցակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծերը:
Ավագանին հաստատեց ներկայացված բոլոր որոշումների նախագծերը:
Տեղեկացնենք հանրությանը, որ Վանաձորի աշխատակազմի նոր հաստիքացուցակով նախատեսվում է 166 հաստիք, թեև նախկին 169 հաստիքի փոխարեն: Սա այն դեպքում, երբ օրենսդրական պահանջով աշխատակազմում պետք էր նախատեսել սոցիալական աշխատողի մեկ հաստիք , ինչպես նաև ևս համայնքի տնտեսական զարգացման պատասխանատուի հաստիք:
Ընդհանուր առմամբ, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների օպտիմալացման արդյունքում Վանաձոր համայնքի բյուջեն տարեկան կտրվածքով կունենա շուրջ 55 մլն. դրամի խնայողություն:
Ըստ ավագանու որոշման այսուհետ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը կունենա հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝
-ճարտարապետության և քաղաքաշինության բաժին
-ֆինանսական բաժին
-ներքին աուդիտի բաժին
-զարգացման ծրագրերի , արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
-մշակույթի , կրթության և երիտասարդության հարցերի բաժին
-ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին
-իրավաբանական բաժին
– կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժին
-բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժին
-եկամուտների հավաքագրման , գույքի կառավարման և գովազդի բաժին
-առևտրի և տրանսպորտը համակարգող բաժին
– քարտուղարության , տեղեկատվության և աշխատանքի բաժին
-հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժին
Առանձնացված սոտրաբաժանումներ՝
1. Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժին
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Վանաձորի տարածքային բաժին

You May Also Like

Leave a Reply