Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) (Alliance for Better City Governance (ABC.GoV)) ծրագիրը

«ԿԿԿ Դաշինք» ծրագրի շրջանակում ստեղծվում են քաղաքականության և օրենսդրությանն ուղղված կարգավորումների և առաջարկների հարցերով 3 աշխատանքային խմբեր (ԱԽ)՝ հետևյալ ոլորտներում.
  • քաղաքաշինություն
  • հանրային տրանսպորտ
  • աղբահանություն/թափոնների կառավարում
ԱԽ կազմում ՀԿ, ՔՀԿ և գործարարների ներգրավման գործընթացն իրականացվում է մրցութային կարգով՝ ներկայացված հայտերի հիման վրա։
ԱԽ-ի աշխատանքն իրականացվում է հասարակական սկզբունքով և չի վարձատրվում։
Յուրաքանչյուր աշխատանքային խումբ բաղկացած է 20-25 անդամներից։ Այն հանդիսանում է մի հարթակ, որտեղ՝ համայնքային մակարդակում բացահայտվում և քննարկվում են ծրագրին առնչվող տվյալ ոլորտի իրավա-քաղաքական դաշտի խնդիրները, սահմանվում են դրանց առաջնահերթությունները, դրանք համապատասխանեցվում են ազգային և միջազգային պահանջներին՝ քաղաքներում առավել արդյունավետ և կայուն քաղաքային կառավարում ապահովելու նպատակով։
Աշխատանքային խմբերում ընդգրկվում են ներկայացուցիչներ Վանաձորի և Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններից, տարածքային կառույցներից, ՀՀ ՏԿԵՆ-ից, ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՔՀԿ-ներից, տեղական կրթական հաստատություններից, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ։։
Ծրագրի ԱԽ-ի կազմում ներգրավվելու համար հայտեր կարող են ներկայացնել ՀԿ-ներ, ՔՀԿ-ներ և գործարարներ որոնք․
Վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել են ակտիվ հասարակական գործունեություն, ներգրավված են քաղաքացիական հասարակության կայուն զարգացման որևէ ոլորտում։
Քաջ ծանոթ են Վանաձորի և Գյումրու համայնքների կարիքներին և խնդիրներին։
Կարող են հիմնավորել և սահմանել առաջնահերթություններ։
Մրցույթին մասնակցելու համար դիմորդին անհրաժեշտ է ներկայացնել՝
Ծրագրին դիմելու գրավոր հիմնավորում՝ 1-2 էջի սահմաններում։
Հայտը ներկայացնելու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով
#
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ հուլիսի 30-ը, 2021թ․

You May Also Like