Ամառային զորակոչն ընթացքի մեջ է: Հուլիսի 14-ին Վանաձորի զինկոմիսարիատից պատրաստվում էր ծառայության մեկնել նորակոչիկների հերթական խումբը: Նրանց ճանապարհելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները: Թեև հուզմունք կար, սակայն տրամադրությունը բարձր էր: Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև մարզի ղեկավար Անդրեյ Ղուկասյանը և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ովքեր ողջույնի խոսք հղեցին և երիտասարդներին մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն:
Բարի ծառայություն և բարի վերադարձ: