Վանաձորի երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի մշակմանն ուղղված աշխատաժողով

Սեպտեմբերի 28-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողով։ Նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի և երիտասադների մասնակցությամբ մշակել Վանաձորի երիտասարդական քաղաքայանության գործողությունների պլանը։

Աշխատաժողովին մասնակցեց շուրջ 60 մարդ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, տեղական քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զբաղվածության կենտրոնի աշխատակիցներ, 16-35 տարեկան երիտասարդներ և շահագրգիչ այլ անձիք։
Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և «Save the Children» կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Կոստանյանը։
ապա հետազոտության պատասխանատու Արփինե Հակոբյանը ներկայացրեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված «Վանաձորի երիտասարդական իրավիճակի վերլություն» զեկույցը։
Աշխատաժողովի երկրորդ մասում «Համաշխարհային սրճարան» մեթոդով մասնակիցները մշակեցին գործողությունների պլաններ՝ ըստ ձևաչափերի։

You May Also Like