Հարգելի՛ Հայկ Մարության,
Երևանի ավագանու հարգարժա՛ն անդամներ,
Սիրելի՛ երևանցիներ.
Համայն հայության մայրաքաղաք Երևանը 2801 տարեկան է:
Այսօր Երևանը, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը մեկ միասնական ոգով, անսահման սիրով ու հպարտությամբ տոնում են հազարամյակների պատմություն ունեցող, սակայն ամեն անգամ նորովի ներկայացող քաղաքամայր Երևանի տարեդարձը, ինչի առթիվ վանաձորցիների, Վանաձոր համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ:
Մեր մայրաքաղաքի պատմությունը՝ հայ ժողովրդի հարատևության, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մեր ազգային միասնության խորհուրդն ունեն:
«Էրեբունի-Երևան»-ը տոն է նաև վանաձորցիների համար: Այսօր Լոռու մարզկենտրոնի բազմաթիվ բնակիչներ շտապում են Երևան՝ մասնակից դառնալու տոնակատարությանը, մայրաքաղաքի բնակիչների հետ կիսելու իրենց ուրախությունն ու հպարտությունը:
Բոլոր վանաձորցիների անունից կրկին շնորհավորում ենք մայրաքաղաքի տարեդարձը, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք մաղթում նրա բնակիչներին:
«Սրտումս Երևան» կարգախոսը թող դառնա աշխարհասփյուռ հայությանը տուն կանչող հրավեր: Երևանը բոլորիս տունն է: Այն մեր սրտերում է, ինչպես մայրը և Մայր Հայաստանը:
Շնորհավո՛ր տարեդարձդ, մեր սրտերի մայրաքաղաք: