Վանաձորի ավագանու նիստը բոլոր խմբակցությունների մասնակցությամբ

2018թվականի վանաձորի ավագանու 1-ին նստաշրջանի հերթական ավագանու նիստին ներկա էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, թեև, առաջնահերթության կարգով, առաջին քվեարկվող հարցը  «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում     հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների մասին» որոշման նախագիծն էր: 2017 թվականին համայնքի բյուջեի կատարման և համայնքապետարանի համապատասխան բաժինների և ծառայությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի  ներածական ելույթից հետո հաշվետվությունը ներկայացվեց ֆիլմի տեսքով:

Բյուջեի ճիշտ պլանավորման և վարչարարության կատարելագործման շնորհիվ 2017 թվականին հաջողվել է սեփական եկամուտների գծով  բյուջեն կատարվել է 102.6 տոկոսով: Ընդ որում, կատարողականը հողի հարկի գծով կազմել է 101.1%, գույքահարկի գծով ՝ 104.8, տեղական տուրքերի գծով՝ 104.5 տոկոս:

(Ծանոթանալ ամբողջական հաշվետվությանը)

Ինչպես իր ամփոփիչ ելույթում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դրական գնահատեց նաև Վանաձորի համայնքապետարանի 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և  հաջողություններ մաղթեց ավագանուն 2018 թվականի

Ավագանին,ի թիվս րակարգի այլ հարցերի հավանություն տվեց նաև Տիգրան Մեծի պողոտա թիվ 12 և 14 շենքերի միջնամասում գտնվող պուրակի վերակառուցման և բարեկարգման աշխատանքների նախագծային առաջադրանքը ու էսքիզային նախագծին:  Նախագծի գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյան, եռաչափ մոդելը’ Է. Ղարագյոզյան։ Պուրակի ընդհանուր տարածքը կազմում է 4000 քմ, որից կանաչապատում նախատեսված է 2400 քմ և անջրանցիկ մակերեսը 1600 քմ: Պուրակը պլանավորվում է կառուցել սահմանված ընթացակարգերի  և համաձայնեցումների ավարտից հետո:

Ավագանին հավանություն տվեց օրակարգում ընդգրկված բոլոր որոշումների նախագծերին:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի մարտի  29-ին:

You May Also Like

Leave a Reply