Վանաձորը տոնեց Եվրոպայի օրը

Մայիսի 19-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը:
Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթացան ծրագրերի ձեռքբերումներին, վայելեցին լավ երաժշտություն, մասնակցեցին տարբեր մրցույթների, ստացան բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև համտեսեցին եվրոպական տարբեր երկրների ուտեստներ:

You May Also Like