14 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսներներ: 2017թ.-ին այդ ստուգատեսներին մասնակցել են 9 քաղաք, 5 գյուղ, 13 բակ:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների պարգևատրության հանդիսավոր արարողությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Այս տարի «Լավագույն մարզական քաղաք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը: 2-րդ տեղում Նոյեմբերյան համայնքն էր, 3-րդ տեղում՝ Կապանը: «Լավագույն մարզական գյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արարատ համայնքը, 2-րդ տեղում էր Ամասիան, 3-րդ տեղը Զառիթափ համայնքինն էր:
և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի հաղթողը Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանի բակերն էին, 2-րդ տեղում էր Սևան քաղաքը, 3-րդ տեղը բաժին հասավ Երևանին:
Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալը պարգևատրեց նաև 2017 թվականի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպված մարզական փառատոնի հաղթողներին: