Ստուգայցեր Վանաձորի մանկապարտեզներում և մշակութային հիմնարկներում

Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից համայնքապետարանի  ենթակայության մանկապարտեզներում և մշակույթի տներում սկսվել են ստուգայցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդի որակին, ժամկետներին, պատրաստման պայմաններին, բոլոր հիմնարկների ջեռուցմանը, աշխատակիցների ներկայությանը և այլն: Մանկապարտեզներում  ստուգվում են մեթոդական մասի փաստաթղթերը՝ ծնողական ժողովների և մանկավարժական խորհուրդների արձանագրությունները և այլն: Արձանագրված որոշ թերություններ տեղերում շտկվել են: Մյուս մասը կուսումնասիրվի և կտրվեն համապատասխան հանձնարարականներ:

You May Also Like