Սուրբ Զատիկը՝ սոցիալապես անապահով խմբերը նշեցին տոնական սեղանների շուրջ

Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը 8 տարի շարունակ Սուրբ Հարության տոնին անակնկալներ է մատուցում սոցիալական տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Այս տարի ևս Վանաձորի տարեցների տան բնակիչները, սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձինք Սուրբ Զատիկը նշեցին տոնական սեղանների շուրջ: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը և տեղակալ Արման Բերնեցյանը շուրջ 100 քաղաքացու օրը տոն դարձրեցին և հղեցին բարեմաղթանքներ, ապա տեր Օհան քահանա Լուսարարյանը օրհնեց զատկական սեղանները և խոսեց օրվա խորհրդի մասին: Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

You May Also Like