Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը Վանաձորում

Վանաձոր քաղաքաում մեկնարկել է ՀՀ-ում կազմակերպված սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը, որի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը իր աշխատասենյակում հյուրընկալել էր պատվիրակության ներկայացուցիչներին:
Ֆորումին մասնակցելու համար ՌԴ-ից ժամանել են կրթության ոլորտի 16 մասնակիցներ ՝ դպրոցական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ:
Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց քաղաքում նմանատիպ միջոցառումների անցկացումը .
<< Շատ ուրախ եմ մեր համագործակցության և կապերի ընդլայնման համար: Իհարկե մեր բարեկամությունը արդեն դարերի պատմություն ունի,բայց շատ կարևոր է,որ յուրաքանչյուր սերունդ էստաֆետը հաջողությամբ փոխանցի հաջորդ սերունդին, որպեսզի այդ կապը չկտրվի : Շնորհակալ ենք Ձեզ, որ կարողացել եք կազմակերպել այս ֆորումը, քանի որ այն կարող է օգնել ոչ միայն այն ոլորտին, որում դուք աշխատում եք, այլ նաև կօգնի հետագա կապի ամրապնդմանը:
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք և ուրախ,որ այսօր այստեղ եք և հույս ունենք ,որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն>>:
Հանդիպման ավարտին ֆորումի կազմկոմիտեի նախագահ Արմեն Ծատուրյանը <<Միջազգային վիրտուալ գիտակրթական կենտրոնի>> ղեկավար Ս. Մինասյանի և իր անունից շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ՀՀ-ում կազմակերպված սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումին ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար:
Հիշեցնենք , որ ֆորումը Վանաձորում կանցկացվի հեկտեմբերի 20-25-ը, որի ընթացքում նախատեսվում է տոնավաճառի հանդիսավոր արարողություն, նորարարությունների ցուցադրումներ,վարպետության դասեր,ինչպես նաև՝ այցելություններ Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոց, Դիլիջանի UWC միջազգային դպրոց ,Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն,Լոռու մարզի և Երևանի տարբեր մշակութային կենտրոններ և տեսարժան վայրեր:

You May Also Like