Սեղանիի թենիսի բաց առաջնություն

Օգոստոսի 27-28-ը թիվ ւ միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց սեղանիի թենիսի 2007 և փոքր տարիքի պատանիների և աղջիկների բաց առաջնությունը։ Մասնակիցներն ուժերը չափեցին ինչպես անհատական, այնպես է զուգախաղերում։ Մրցումների հաղթողները պարգևատրվեցին համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով և պատվոգրերով, հաղթողները՝ նաև գավաթներով։ Մրցանակները մարզիկներին են հանձնել Համայնքապետարանի Ֆիզիկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետի օգնական և Սեղանի թենիսի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը։

Մրցանակակիրներն են՝

տղաների խմբում՝

1-ին տեղ՝ Ալեքս Առաքելյան

2-րդ տեղ՝ Մհեր Հախինյան

3-րդ տեղ՝ Արեգ Կիրակոսյան

աղջիկների խմբում՝

1-ին տեղ՝ Դիանա Մուրադյան

2-րդ տեղ՝ Արինա Պապիկյան

3-րդ տեղ՝ Նիկա Գրիգորյան

տղաների զուգախաղում՝

1-ին տեղ՝ Ալեքս Առաքելյան, Մհեր Հախինյան

2-րդ տեղ՝ Արեգ Կիրակոսյան, Սերգեյ Թումանյան

3-րդ տեղ՝ Թդմոն Մոսինյան, Սոս Միտիչյան

աղջիկների խմբում՝

1-ին տեղ՝ Դիանա Մուրադյան, Նիկա Գրիգորյան

2-րդ տեղ՝ Արինա Պապիկյան, Անգելինա Սուքիասյան

3-րդ տեղ՝ Ռուզաննա Պողոսյան, Արինա Ավագյան

You May Also Like