Այսօր` սեպտեմբերի 12-ին, Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարուղությունը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ,Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը , պետական այրեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ և պատվարժան հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և աշխարհահռչակ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:
Հայաստանի Հանրապետությունում միջազգային մրցաշարը անց է կացվում 18-րդ անգամ,Վանաձորում` 3-րդ անգամ:
Մրցաշարին բացի հայազգի մարզիկներից մասնակցում էին մարզիկներ՝ Բուլղարիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես եկան Վանաձորի «Փայլող աստղեր» պարային համույթը և Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի ակրոբատների խումբը:
Հիշեցնենք ,որ 16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարհի ռեկորդ է: Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։
Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987), որը անգերազանցելի է արդեն 32 տարուց ավելի ։