ՌԴ նոտարական պալատի ներկայացուցիչներին ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավարը

ՌԴ նոտարական պալատի ներկայացուցիչները հունիսի 13-ին հանդիպում ունեցան Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ: Նրանք Վանաձորում են «Նորույթը տնտեսության, տեխնոլոգիաների և կառավարման մեջ» ծրագրի շրջանակում: Հայաստանում հանդիպումները տեղի են ունենում «Նոտարիատի զարգացման առանձնահատկությունները և տենդենցները Հայաստանում» խորագրի ներքո: Մամիկոն Ասլանյանը, նախկինում լինելով ՀՀ Նոտարական պալատի նախագահ, ժամանակին ընդլայնել է համագործակցության շրջանակը և խթանել ՀՀ նոտարական պալատի և այլ պետությունների նոտարական պալատների միջև փոխայցելություններն ու համագործակցությունը: Քաջատեղյակ լինելով նոտարական ոլորտի խնդիրներին և առանձնահատկություններին՝ Մամիկոն Ասլանյանը նախկին գործընկերների հետ կիսվեց մասնագիտական կարծիքով և ողջունեց նախաձեռնությունը:
Քաղաքապետի հետ հանդիպմանը հաջորդեց ՌԴ նոտարական պալատի ներկայացուցիչների ընդլայնված հանդիպումը Վանաձորի գործընկեր նոտարների հետ: Տեղի ունեցավ փորձի փոխանակում, ծավալվեց ակտիվ քննարկում:
Հյուրերը Հայաստանում են լինելու մինչև հունիսի 15-ը: Ծրագրում հանդիպումներ են նախատեսված նաև Երևանում, Ջերմուկում և Դիլիջանում:

You May Also Like