Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2025 թվականի առաջին զորակոչի նորակոչիկները

ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկներին բանակ ճանապարհեցին հանդիսավոր արարողությամբ։
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների մտերիմներ:
Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Օրհնության խոսք ասաց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից բարեմաղթանք, խաղաղ ծառայության և բարի վերադարձի խոսք հղեց Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բեռնեցյանը։

You May Also Like