Պարգևներ՝ 2019թ. լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց 2019 թ. Եվրոպայի առաջնություններում լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտոուղար Արթուր Օհանյանը և ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մեր քաղաքի և հանրապետության պատիվը միջազգային մրցասպարեզներում բարձր պահելու համար: <<Ուզում եմ , որ Վանաձորի և Հայաստանի Հանրապետության անունը, ի դեմս ձեզ՝ ներկայացված լինի ամենաբարձր հարթակներում: Հուսով եմ, որ վանաձորցիները մեզ նաև աշխարհի և օլիմպիական չեմպիոններ կտան>>,-ասաց քաղաքապետը:
Պարգևատրման արարողության ընթացքում մարզիկներն արժանացան շնորհավորագրերի և դրամական պարգևների, իսկ նրանց մարզիչները՝ շնորհակալագրերի և դրամական պարգևների:
Քաղաքապետի կողմից պարգևների են արժանացել.
Տիգրան Կիրակոսյան – /Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, եվրոպական խաղերի
ոսկե մեդալակիր/
Աղասի Գալստյան – / Տիգրան Կիրակոսյանի մարզիչ/
Արսեն Ղազարյան – /Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր/
Գագիկ Ղազարյան-/Արսեն Ղազարյանի և Նարեկ Դալլաքյանի մարզիչ/
Նարեկ Դալլաքյան- /Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր/
Հրայր Շահվերդյան – /Եվրոպայի 18-22տ առաջնության բրոնզե մեդալակիր/
Արկադի Կոստանյան – /Հրայր Շահվերդյանի մարզիչ/
Վախթանգ Հարությունյան- /Եվրոպայի 18-22տ առաջնության բրոնզե մեդալակիր/
Գևորգ Կոստանյան- /Վախթանգ Հարությունյանի մարզիչ/
Մհեր Մարկոսյան- /Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր/
Արամ Խանզատյան- /Մհեր Մարկոսյանի մարզիչ /

You May Also Like