Պարգևատրվեցին 2018 թվականի Վանաձորի լավագույն մարզիկները
Դեկտեմբերի 21-ին էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի 2018 թ.-ի լավագույն մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ապա ներկաներին ողջունեց Վանաձոր համայնքի ղեկավարը։ Ցուցադրվեց տեսաֆիլմ տարվա լավագույն մարզիկների արձանագրած հաջողությունների մասին, ապա տեղի ունեցավ պարգևատրման հադիսավոր արարողություն։