Պատվավոր քաղաքացիներ 111

Ազարյան Ալբերտ

azaryanՀայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

Ամիրխանյան Ալեքսանդր

Ավետյան Անատոլի

anatoliavetyan

Կենսագրություն

  • 1952 Ծնվել է սեպտեմբերի 5-ին,Սիբիրում (Կեմերովոյի մարզ, ք. Պրոկոպևսկ), բռնագաղթածների ընտանիքում:
  • 1967 Տեղափոխվել է Հայաստան, (ք. Կիրովական) մշտական բնակության:
  • 1969 Ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան:
  • 1972 Ընդունվել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիան:
  • 1976 Մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին:
  • 1977 Գերազանցիկության դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվես տա-Թատերական ինստիտուտը:
  • 1983 Անհատական ցուցահանդես Հայաստանի ժուռնալիստների տանը, ք.Երևան:
    Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին:
  • 1984 մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին:
  • 1988 դարձել է ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ:
  • 1989 մասնակցել Է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին:
  • 1992 անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
    անհատական ցուցահանդես Փարիզում «Դե Մոնպառնաս» պատկերասրահում»:
  • 1993 Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հրավերով՝ անհատական ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում: Անհատական բարեգործական ցուցահանդես Չիկագոյում և Բոստոնում (ԱՄՆ):
  • 1994 անհատական ցուցահանդես Հալեպում (Սիրիա), անհատական ցուցահանդես Վաշինգտոնի «Ոթերգեյթ» պատկերասրահում, անհատական բարեգործական ցուցահանդես Լոս-Անջելոսում (ԱՄՆ):
  • 1997 անհատական ցուցահանդես Չիկագոյում և Ատլանտայում (ԱՄՆ):
    Անհատական ցուցահանդես Հայաստանի Ազգային Պատկերասրահում, ք.Երևան:
    Ընդունվել է նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO:
  • 2001 անհատական ցուցահանդես Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում:
    Ցուցահանդես Մոսկվայի Նկարիչների Կենտրոնակա ն Տանը:
  • 2002 անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
  • 2005 քանդակների անհատական ցուցահանդես,
    “Նրանք սպասում էին ձեզ միլիոնավոր տարիներ” խորագրով, ք.Երևան:
  • 2006 ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում (ԱՄՆ):
  • 2007 անհատական ցուցահանդես Վանաձորում (Հայաստան):
  • 2008 անհատական ցուցահանդես Գորիսում (Հայաստան):
    Ընտրվում է ՀՀ Նկարիչների Միության վարչության անդամ:
    Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
  • 2009 շնորհվել է ՀՀ Վաստակավոր նկարիչի կոչում:

 

Ավետյանի աշխատանքները պահպանվում են.

      • Հայաստանի Ազգային Պատկերասրահում,
      • Հայաստանի Ազգագրական Թանգարանում,
      • Մշակույթի նախարարությունում,
      • Հայաստանի գեղարվեստի ֆոնդում,
      • Բոստոն քաղաքի «ԱԼՄԱ» թանգարանում,
      • Ս.Փարաջանովի տուն-թանգարանում, ք.Երևան,
      • Հ.Հ. Նախագահական պալատում,
      • Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում,
      • Փարիզի քաղաքապետարանում,
      • Վատիկանում` Հռոմի Պապի հավաքածույում,
      • Նաև հանդիսանում են ԱՄՆ- ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների սեփականությունը:

Կայք՝

http://anatoliavetyan.com

Վազգեն Արշակի Բադալյան

badalyan-vazgen ՎԱԶԳԵՆ ԱՐՇԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆ
Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում՝ 1954 թվականի մայիսի 9ին։
1965թ.ից մարզվել է բռնցքամարտով` ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցի գլխավորությամբ: 1971թ. դարձել ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1972թ.՝ 18 տարեկանում, դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ: Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, իսկ մինչև այդ 4 տարի ուսանել է ոստիկանության ակադեմիայում։
Նա Հայաստանի վեցակի չեմպիոն է, միջազգային 7 մրցաշարերի հաղթող։
1973-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Վազգեն Բադալյանը անվանի մարզական և հասարակական գործիչ է, բռնցքամարտի հանրահայտ մարզիչ։ Մոտ 23 տարի աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի «Օլիմպիական հերթափոխ»ի մարզադպրոցում և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունում, որպես մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ, 1980-1993թթ. Վանաձոր քաղաքի ավագ մարզիչ։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ և ԽՍՀՄ հավաքականներում որպես մարզիչ, հրավիրվել է Իրան, Ֆրանսիա, Եթովպիա՝ մասնագիտական օգնություն ցույց տալու տեղի բռնցքամարտիկներին: Վ. Բադալյանին 25 տարեկանում շնորհվում է «ՀԽՍՀ վաստակավոր մարզչի» պատվավոր կոչում։
1990-2004թթ. «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր փոխնախագահն էր։ Բարեգործական գործունեություն է ծավալել սպորտի, մշակույթի, առողջապահության և կրթության բնագավառներում:
2007-ին ընտրվել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
1986-1992թթ. եղել է Վանաձորի «Հայաստան» մարզական ընկերության համալիր և բռնցքամարտի մարզադպրոցների տնօրենը, միաժամանակ շարունակել մարզչական գործունեությունը։
1993թ. մինչև այժմ Վանաձոր քաղաքի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է։
1991-1995թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1993-2008թթ. ընտրվել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ:
1997-2009թթ. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահն էր։
1986թ.ից ԽՍՀՄ համամիութենական կարգի մրցավար:
1998թ.ից միջազգային կարգի մրցավար է:
1990թ. հիմնադրել է «Ռինգ», իսկ 2004-ի սեպտեմբերի 21ին «Վազգեն Բադալյան» մարզամշակութային ակումբները, որտեղ մարզվում են ավելի քան 100 մարզիկ։ Վ. Բադալյանի սաներից 5-ը միջազգային կարգի սպորտի վարպետներ են (Ս. Օհանյան, Բ. Սահրադյան, Լ. Պապյան, Վ.Վ. Բադալյան, Վ. Դարչինյան), 2-ը՝ օլիմպիական խաղերի մասնակից (Լ. Պապյան, Վ. Դարչինյան), որոնք աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնություններում արժանացել են 43 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։ Նրանցից ամենահանրաճանաչը՝ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, 2000թ. տեղափոխվելով պրոֆեսիոնալ ռինգ, 2004թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008թ. նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենաբարձր տիտղոսը, դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն։ Սա եզակի ցուցանիշ է հայկական սպորտի պատմության մեջ:
2004թ. Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան Վ. Բադալյանին պարգևատրում է «Ոսկե մեդալով»՝ մարզական բարձր ցուցանիշների համար։ Բռնցքամարտի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Բադալյանին շնորհվում է «ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում։
2003թ. և 2008թ. ՀՀ Նախագահի հրամանով պարգևատրվում է «Շնորհակալագրով», ՀԱՕԿ նախագահի կողմից «Վարազդատ Արշակունի» մեդալով: 2009թ. Վ. Բադալյանը ճանաչվել է «Վանաձորի պատվավոր քաղաքացի»։
2010թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է «Շնորհակալագրով»:
1988-1995թթ. Վ. Բադալյանը իր համեստ ներդրումն է ունեցել Արցախյան շարժման, Վանաձորի 1992-1995թթ. զորակոչերի և ոստիկանական խմբերի կազմավորման գործում, բազմիցս մեկնել է Արցախ: Վանաձորի երկրապահ կամավորների միության խորհրդի անդամ է:
1991թ. մինչև 2013թ. ոստիկանության համակարգում էր:
1993-1996թթ. ոստիկանության Վանաձորի բաժնի պետն էր:
Վարել է այլ պատասխանատու պաշտոններ ևս։
2007-2013թթ. ոստիկանության գնդապետ Վ. Բադալյանը Լոռու մարզային վարչության պետի տեղակալն էր կադրերի և անձնակազմի գծով։ Նվիրումով է ծառայել մեր երկրի հասարակական կարգի պահպանմանը: 2013-ից անցել է վաստակած կենսաթոշակի:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշաններով, անվանական զենքով, «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Վազգեն Բադալյանը նաև արվեստի և գրականության հոգսերով ապրող քաղաքացի է, բնատուր գծանկարիչ՝ իր ուրույն ոճով և կատարողական առանձնահատկություններով:
Վ. Բադալյանը բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների մասնակից է, ներկայացել է 4 անհատական ցուցահանդեսներով՝ Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Երևան քաղաքներում։
2007թ.ից ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ է:
2012թ. մասնակցել է Բելառուսում կայացած միջազգային ցուցահանդեսին:
2012թ.ից ՀՀ նկարիչների միության անդամ է: Նրա գրաֆիկական աշխատանքները զարդարել են 6 բանաստեղծական գրքեր, 3 աշխատանք մշտական ցուցադրման է Վանաձոր քաղաքի կերպարվեստի թանգարանում։
2009թ. ընտրվել է «Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիա»-ի իսկական անդամ: Հասարակական, մանկավարժական և բարեգործական գործունեության համար Վ. Բադալյանը պարգևատրվել Ֆ. Նանսենի, «Մշո զարմ» ՀԿ-ի, «Հայրենիքի պաշտպանության համար», «Փառապանծ մարտիկ», «Վազգեն Ա. կաթողիկոսի» մեդալներով:
2013թ. ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում: Նույն թվականին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում:
2014թ. բռնցքամարտի մասսայականության և բարձր մարզական ցուցանիշների համար վեցամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալով և «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ-ի ոսկե կրծքանշանով:
Վ. Բադալյանը շրջել է աշխարհի ավելի քան 25 երկրներում, այցելել է Նյու Յորքի, Միլանի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Վենետիկի, Հռոմի, Սուրբ Ղազար կղզու, Օլիմպիայի, Նեապոլի և այլ հռչակավոր թանգարաններ, ծանոթացել Վան Գոգի, Միքելանջելոյի, Ոոդենի, Պիկասսոյի, Գոգենի, Վերոնեզեի և այլ հանճարների բնօրինակ գործերին:
Ստեղծել է բռնցքամարտի պատմության թանգարան, շարունակում է աշխատանքը Լոռու բռնցքամարտի պատմության գրքի վրա:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռնիկ:

Բադյան Ալյոշա

Բեդևյան Սարգիս

Գալիչյան Ռուբեն

Գեվորգյան Սենիկ

Գլադունչիկ Եվգենի

Գրիգորյան Մարտունի

Ծնվել է 1925թ. դեկտեմբերի 23-ին Ղարաքիլիսայում , երկաթուղայինի ընտանիքում: 1943-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ՝1950-1952 թվականներին աշխատել է Կիրովականի քաղգործկոմի կուլտուրայի բաժնի տեսուչ:

1952-ին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի 1-ին քարտուղար: 1952-1954-ին ՝ «Ավանգարդ» թերթի սեփական թղթակից: 1954-ին նշանակվել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ: 1961-ին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար:

1963-1965-ին սովորել է ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում: 1965-ին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի 2-րդ քարտուղար:

1969-ին՝ Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1973-ին հաստատվել է Արհմիությունների Հայաստանի հանրապետական խորհրդի կազմակերպչական –հրահանգչական բաժնի վարիչ: 1982-ից աշխատում է Հայաստանի կոմունալ բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ:

Ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Գրիգորյան Վիգեն

Դարչինյան Վախթանգ

darchinyanՎախթանգ «Վիկ» Դարչինյանը (անգլերեն՝ Vic Darchinyan, հունվարի 7, 1976 Վանաձոր, Հայաստան), հայ բռնցքամարտիկ է, ով նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն է: Դարչինյանը եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև, կարիերայի ընթացքում հաղթել է 4 IBO տիտղոսներ: Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է:

Թորոսյան Վալտեր

Հովհաննիսյան Ժորա

jora-hovhannisyan

Ղամբարյան Հրայր

Ծնվել է 1927թ. սեպտեմբերի 20-ին՝ Ղարաքիլիսայում: Ավարտել Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը, Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

1950-ին աշխատանքային մկրտություն է ստացել Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գորժարանում՝ որպես արտադարամասի վարպետ:

1952-ին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել ինժեներական զորամասում՝ որպես շինվարչության գլխավոր ինժեներ: 1954-ին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի քաղաք և աշխատանքի անցել մեխանիկական գործարանում՝ որպես արտադրամասի պետ:

1956-ին տեղափոխվել է նորաստեղծ <<Ավտոմատիկա>> գործարան որպես գլխավոր ինժեներ, 1958-ին՝ դարձյալ նորաստեղծ <<Ավտոմատիկա>> գիտահետազոտական ինստիտուտի՝ տնօրենի տեղակալ:
Հ.Ղամբարյանը 10-ը  տարի (1967-1977թթ.)եղել է <<Ավտոգենմաշ>> գործարանի տնօրեն: Նրա ջանքերով մեխանիկական գործարանը վերափոխվեց, դարձավ Խորհրդային Միության ավտոգենային սարքեր արտադրող առաջատար գործարան:

1977-1982-ին եղել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ:

1982-ին տեղափոխվել է հանրապետական աշխատանքի, նշանակվել ժողվերահսկողության հանրապետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (մինչև 1988թ.): Բազմիցս ընտրվել է Կիրովականի քաղխորհդի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Հանրապետության վաստակավոր ինժեներ էր:

Պարգևատրվել է <<Աշխատանքային Կարմիր դրոշի>> և <<Պատվո նշան>> շքանշաններով:

Մահացել է 2009 թվականին:

Ղարագյոզյան Ռաֆիկ

Ղարագյոզյան Վանդոս

Մանուչարյան Արտեմ

Մարգարյան Անդրանիկ

margaryan

Կենսագրական տվյալներ

1951թ.-ի հունիսի 12, ք. Երևան

Կրթություն
1967-1972թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում

 

Աշխատանքային գործունեություն
1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ
1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ
1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ
1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ
1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար
1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող
1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը
2000-2007թթ. ՀՀ վարչապետ
2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Քաղաքական գործունեությունը
Քաղաքականությամբ զբաղվել է 1965թ - ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Պարգևներ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

Անձնական տվյալներ
Ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ, մեկ տղա և հինգ թոռնիկ:

Մխիթարյան Ռաֆայել

Մկրտչյան Սարգիս

Մուղնեցյան Վահագն

Շառլ Ազնավուր

sharlaznavur(ՇԱՀՆՈՒՐ ՎԱՂԻՆԱԿ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ)

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ է,Հայաստանի ազգային հերոս (2004):

Շուրջ 800 երգերի հեղինակ է: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման ժամանակ ճանաչվել է «Դարի արվեստագետ»: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, բազմիցս եղել է Հայաստանում՝ աղետի գոտում:
Ազնավուրի անունով է կոչվում Վանաձորի մշակույթի պալատը:

Արժանացել է Հայաստանի, Ֆրանսիայի, աշխարհի տարբեր երկրների պատվավոր կոչումների, մրցանակների, պարգևների: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

2009թ.-ի մայիսի 4-ից՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:

Ոսկանյան Հրանտ

Սարգսյան Սերժ

serjsargsyahnՀայաստանի Հանրապետության Նախագահ

Սարգսյան Ստեփան

stepansargsyan1982թ. Կանադայում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
ԽՍՀՄ չեմպիոն
ԽՍՀՄ և աշխարհի եռակի գավաթակիր
Եվրոպայի չեմպիոն
«Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր
1988թ, Սեուլյան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Սպորտի վաստակավոր վարպետ

Փելեշյան Արտավազդ

artavazdpeleshyanԿինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:

Քոչինյան Հենրիկ

henrikkochinyan1991 — 1998 ՀՀ Տրանսպորտի և հաղորդակցության նախարար

1998 — 2006 ՀՀ Լոռու մարզպետ

Օհանյան Հայկ

Ծնվել է 1931 թվականի մայիսի 3-ին Սպիտակի շրջանի Աֆանդի (Քարաձոր) գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1952-ին գործուղվել է ՀԼԿԵՄ Կիրովականի օկրուգային կոմիտե, աշխատել է որպես հրահանգիչ: Ծառայել է խորհրդային բանակում: 1954-1961-ին զբաղվել է կոմերիտական աշխատանքով՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի բաժնի վարիչ, երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար:

1961-1964-ին աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, քաղկոմի երկրորդ քարտուղար:

hayk-ohanyanԱվարտելով Մոսկվայի Բարձրագույն կուսդպրոցը և հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1965-67) , ՀԿԿ կենտկոմում նշանակվել է պատասխանատու կազմակերպիչ: 1968-ին ընտրվել է Գուգարքի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ: 1969-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի երկրորդ քարտուղար: 1976-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար: 1988-1991-ին աշխատել է ՀԿԿ կենտրոնում որպես կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ: 1997-ից աշխատում է հայրենի քաղաքում:

1971-79-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է նախագահության անդամ: 1979-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավոր:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով:

Ռալֆ Յիրիկյան

Ռալֆ Յիրիկյան

Հայկազ Ալեքի Իգիթյան

igityan

Կամո Հովհաննիսյան

hovanisyan

Կամո Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1962թ. դեկտեմբերի 28-ին Կիրովական քաղաքում՝ բանվորի ընտանիքում: Հաճախել է Կիրովականի թիվ 6 դպրոցը, որն ավարտել է 1980թ.: 1980-1986թ.թ. սովորել է Կնունյանցի անվան սարքաշինական տեխնիկումի սառնարանակոմպրեսորային ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկ-տեխնոլոգի որակավորում:

1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1987-1992թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Ընդհանուր տեխնիկական առարկաներ» բաժնում:

1983-1992թ.թ. աշխատել է «Ավտոգեն» արտադրական միավորումում, որպես գունավոր մետաղների զոդող:

1990թ.-ից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին՝ «Վանաձոր» կամավորական ջոկատում, սկզբում որպես զինվոր, ապա որպես փոխհրամանատար, 1991թ.՝ որպես հրամանատար:

1992-1993թ.թ. մարտական գործողությունների ժամանակ երեք անգամ վիրավորվել ՝ /Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղ, Լաչինի շրջանի Ղոչազի սար, Քարվաճառի շրջանի Յանշակ Բինա բնակավայրերի ազատագրման ժամանակ/: Մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս, Ղլաչա գյուղերի պաշտպանությանը, Իջևանի շրջանի Լալի գյուղի, Տավուշի շրջանի Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Գորիսի շրջանի Խոզնավար, Մեղրիի շրջանի Սոյուղ, Ղափանի շրջանի Սրաշեն, Ծավ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն, Մոխրաթաղ, Վանք, Դրմբոն, Կուսապատ, Հարությունագոմեր, Մեգրելսկ, Մաղավուզ, Առաջաձոր, Պողոսագոմեր, Հաթերք գյուղերի պաշտպանությանը, Հադրութի շրջանի Դիլաղարդա բնակավայրի գրավմանը, Լաչինի շրջանի Սուս, Ղոչազ, Ֆիզուլու և Ջաբրայիլ շրջանների ազատագրմանը, Քարվաճառի Չապլի, Սեյլար, Լև, Յանշակ, Յանշակ Բինա, Օմարի լեռնանցքի ազատագրմանը:

            Հայկական բանակում ծառայել է 1992թ.-ից, սկզբում երրորդ գնդում, որպես վաշտի հրամանատար, ապա՝ դեկտեմբերից, առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար:

1994 թ. մայիսին նշանակվել է Վանաձորի գոտու ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալ, շտաբի պետ: 1996թ. հոկտեմբերին, նույն բաժնի պետ, ստացել է մայորի զինվորական կոչում:

1998թ. ստացել է փոխգնդապետի կոչում:

2000թ. նշանակվել է Տավուշի և Լոռու մարզերի ռազմական ոստիկանության պետ: 2003 թ-ից մինչև 2010թ. աշխատել է Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ:

2012թ.–ից մինչ օրս ծառայում է Վանաձորի պահպանության բաժնի պետ:

1993-1996թ.թ. ընտրվել է Վանաձորի ԵԿՄ-ի փոխնախագահ, 1996թ.-ից մինչև 2008թ.-ն ընտրվել է Վանաձոր քաղաքի ԵԿՄ-ի նախագահ:
2008-ից մինչ օրս Լոռու մարզի ԵԿՄ-ի նախագահ:

Պարգևատրվել է Հայաստանի « Արիություն», ԼՂՀ-ի «Արիություն», «ՀՀ մարտական ծառայությունների համար», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի անբասիր ծառայության համար», «Հայկական բանակի 20 տարի», «Երկրապահ», «Հինգերորդ բրիգադա», «Ազատագրում», «Հաղթանակ» մեդալներով, «Վազգեն Սարգսյան» շքանշանով, «ԼՂՀ-ի պաշտպանության նախարարություն», «Հայաստանի երկրապահ 20 տարի» հուշամեդալներով, Ռուսաստանի Դաշնության Ազգային պարգևատրման ակադեմիայի ,,Звезда”, ,,Пօкрова Пресвятой Богородицы” հուշամեդալով:

2010թ. պարգևատրվել է «Լոռու ասպետ» պատվո նշանով:

2000թ. ստացել է գնդապետի կոչում:

Ամուսանացած է: Ունի որդի, դուստր և երկու թոռ:

Հակոբ Ազիզյան

azizyan

Արամ Գեղամի Խանզատյան

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

andranik-harutyunyan1Ծնվել է .10.04.1955
Կրթությունը.  1962-1972թթ. Կիրովականի N 13 միջնակարգ դպրոց, 1972- 1974թթ. Երևանի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ, 1976-1979թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ տնտեսագետի որակավորում:
Զինվորական ծառայությունը. 1974-1976թթ. Զինվորական ծառայություն Սովետական բանակում:
Աշխատանքային գործունեությունը.  02.052013թ. մինչ օրս` <<Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ>> ՍՊԸ աուդիտոր, 03.12.2012թ.-01.05. 2013թ. <<Թեղուտ>> ՓԲԸ , անձնական ծրագրի իրականացում, 15.122011թ.-30.11. 2012թ. <<Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ>> ՍՊԸ - ում որպես աուդիտոր, 01.11 2010թ.-30.06 2011թ. <<Տրոպիկանա Տուր>> ՓԲԸ-ում, որպես աուդիտոր, 02.08.2010թ-31.10 2010թ. <<Աշխատանք>> ՍՊԸ-ում որպես աուդիտոր, 2009-2011թթ. Հաշվապահական Հաշվառման և Աուդիտի միջազգային ստանդարտների ուսումնասիրության և ՀՀ-ում սահմանված կարգով և ընդունված չափանիշներով քննությունների հանձնման արդյունքում որակավորված հաշվապահի և աուդիտորի վկայականների ձեռքբերում: 2006-2008թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի վարիչ, 2003-2006թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ, 2001-2003թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրեն, 2000-2001թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ Ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 01.2000թ-06. 2000թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ընթացիկ կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1996-1999թթ. Վանաձորի քաղաքապետարան, Քաղաքապետ, 03.1996թ.-04. 1996թ. ապրիլ՝ ՀՀ Լոռու մարզպետարան, Լոռու մարզպետի տեղակալ, 1991- 1996թթ. Կիրովականի քաղխորհրդի գործադիր կոմիտե քաղխորհրդի նախագահի տեղակալ, 1979-1991թթ. Կիրովականի Էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարան, տնտեսագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ ( 1987-1991թթ. Աշխատանքային կոլեկտիվի խորհրդի նախ- գահ (հասարակական կարգով)):
Ունի մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին անմիջական մասնակցության համար ՀՀ զինված ուժերի նախարարի հրամանագրով (օգոստոս) պարգևատրվել է <<Մարշալ Բաղրամյան>> մեդալով:
Ընտանեկան դրությունը` ամուսնացած է, ունի երեք որդի

ՀԱՄԼԵՏ ՄԱՏԻՆՅԱՆ

aofmd0g7fr28bto9leucclse7yԿենսագրություն Համլետ Մատինյանը ծնվել է 1953 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ 1968 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 1972-1977 թթ սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Կերպարվեստ և էսթետիկա է դասավանդել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես գործադիր տնօրեն աշխատել է «Անդրադարձ» շաբաթաթերթի խմբագրությունում։ Ցուցահանդեսներ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների։
• 1986 Լատվիայում կազմակերպված միջազգային սիմպոզիում, Ռիգա-Յուրմալա
• 1990 անհատական ցուցահանդես Ֆրանսիայում, Փարիզ
• 1996 Արցախում կազմակերպված քանդակագործների միջազգային սիմպոզիում, Ստեփանակերտ, «Զատիկ» անվանումով քանդակը տեղադրվել է Արցախի կառավարության շենքի տարածքում
• 2002 քանդակագործների միջազգային սիմպոզիում Սևան, Շորժա
• 2004 քանդակագործների միջազգային սիմպոզիում, Երևան Ստեղծագործական ոճ Մատինյանը մերօրյա դասական ոճի մտածելակերպ ունեցող ու իր իրականացրած աշխատանքներով խիստ արդիական քանդակագործ է։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և արտերկրում։ Առավել վաղ տարիներին արված նշանավոր քանդակներից են՝ «Սպարտակ», «Ծիրանի ծառ», «Դիցուհի Աստղիկ», «Աննա Ախմատովա», «Ախմատովան և Չարենցը», «Ընտանիք» և այլն։ Ստեղծագործություններ Հեղինակային աշխատանքներ
• «Սպարտակ» ՀՀ, Երևան, Երիտասարդության պալատ (1982)
• «Միացում» Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ՀՀ, Արարատ (1999)
• «Վազգեն Սարգսյան» կիսանդրի, ԼՂՀ, Ստեփանակերտ (2000)
• «Մատնաչափիկ» բարձրաքանդակ, Էրեբունի բժշկ. քոլեջ, ՀՀ, Երևան (2001)
• «Արծիվ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
• «Եղնիկներ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
• Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 114 միջն. դպրոց (2003)
• Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Իրինդ գյուղի միջն. դպրոց (2003)
• Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, Երևան, ԳԱԱ (2003)
• «Պանթեոնի մուտք», հուշակոթող նվիրված Զոհված ազատամարտիկների հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2003)
• «Նուռ»,Հայ-իտալական բարեկամությանը նվիրված քանդակ, Իտալիա, Ուդինե (2003)
• Կարեն Դեմիրճյան, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 139 միջն. դպրոց (2003)
• Կ. Ղարաքեշիշյան, հարթաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2003)
• Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
• Էդուարդ Կզարթումյանի կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
• Էդ. Հովհաննիսյան, հուշատախտակ, ՀՀ, Երևան, Տերյան փ.(2005)
• Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբի հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2005)
• «Ֆեմիդա», բարձրաքանդակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, դատական նիստերի դահլիճ (2005)
• «Ժանյակ» բարձրաքանդակ, «Գլորիա» ֆաբրիկայի ֆասադ, ՀՀ, երևան (2007)
• Ժ. Հախինյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձորի մնկվժ. ինստիտուտ (2003)
• Ե. Դալլաքյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2008)
• «Դուդուկ», բարձրաքանդակ, ՀՀ, քաղաք Վանաձոր (2008)
• Վազգեն Ա կաթողիկոս, կիսանդրի, ՀՀ, Վանաձոր, թիվ 1 միջն. դպրոց (2009)
• Անդրանիկ Մարգարյան, հարթաքանդակ, ՀՀ, Ախթալայի միջն. դպրոց (2009)
• «Նարեկ» հուշարձան-աղոթագիրք, ՀՀ Երևան, Ավան համայնք 2010)
• «Մատանիներ» բարձրաքանդակ, ՀՀ, Ախթալա (2010)[2]
• Համազասպ Բաբաջանյանի հուշարձան (Երևան, Ավան համայնք 2016) Համահեղինակ Ա.Պ. Չեխով, կիսանդրի, ՀՀ, ք. Երևան, թիվ 55 դպրոց (1999)aofmd0g7fr28bto9leucclse7y