Վանաձոր համայնքի ղեկավարար Մամիկոն Ասլանյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպեցին Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի «Կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր հարցեր ուղղեցին համայնքի խնդիրների, զարգացման տեսլականի և ծրագրերի վերաբերյալ: Տեղի ունեցավ քննարկում: Համայնքի ղեկավարը պատասխանեց հուզող հարցերին: Երիտասարդների հետ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Դրանք նպաստում են ակտիվ քաղաքացիական ներգրավվածության խթանմանը համայնքի տարածքում: