Հարգելի բնակիչներ
Ըստ պատկան մարմինների տրամադրած տեղեկատվության` 2017 թվականին 2016 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդության ցուցանիշն աճել է 2 անգամ: Թունավորման դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչի անսարքության, ծխատար խողովակի, փայտի վառարանի, գազի կաթսայի, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով և անփութության հետևանքով գազի արտահոսքով:
Դժբախտ պատահարներից խուսափելու համար խնդրվում է խստորեն հետևել բոլոր տեսակի վառարանների, ջրատաքացուցիչների, գազի կաթսաների, ծխատար խողովակների շահագործման անվտանգության կանոններին: