Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Լոռիում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
ԱՌԱՋԻԿԱ 3 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի:
Մարտի 24-ի բազմամյա տվյալներ Վանաձոր քաղաքի համար
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.00C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.90C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.80C