Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2017 թվականի N 97-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 06.10.2017թ. թիվ 061/8744 գրությունը, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 126 եզրակացությունը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող
ա. բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից՝ 0.1169 հա, այդ թվում՝
– 06-001-0511-0019 կադաստրային ծածկագրից 0,0672 հա,
-06-001-3507-0004 կամ 0511-0018 կադաստրային ծածկագրից 0,0497 հա,
բ. բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից 1.14896 հա, այդ թվում՝
-06-001-0511-0056, 0057, 0073 կադաստրային ծածկագրից 1.11376 հա,
-06-001-3507-0004 կադաստրային ծածկագրից 0,0128 հա,
-06-001-0511-0078 կադաստրային ծածկագրից 0,0224 հա
գ. Պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից՝ 1.0677 հա թփուտ, այդ թվում՝
-06-001-3507-0004 կադաստրային ծածկագրից 0.806 հա,
-06-001-3507-0001 կադաստրային ծածկագրից 0,0077 հա,
-06-001-3507-0002 կադաստրային ծածկագրից 0,13 հա
-06-001-3507-0005 կադաստրային ծածկագրից 0,124 հա
փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական նշանակության: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԿՈՂՄ ( 19) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Մատինյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Հ.Խլոպուզյան | ||
Տ.Նազարյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ