ՈՐՈՇՈՒՄ N 96


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 96

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Սեփականության իրավունքով պետական սեփականություն փոխանցել.

    1. Վանաձոր համայնքի ավագանու կողմից 2009-2013 թվականներին ընդունված որոշումները, դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և ավագանու նիստերի արձանագրությունները:
    2. Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 2009-2013 թվականներին ընդունված որոշումները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
    3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ արխիվային փաստաթղթերի փոխանցման գործընթացն իրականացնելու համար կնքել համապատասխան պայմանագիր «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

 

ԿՈՂՄ ( 17 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Ա.Մատինյան Ս.Ղամբարյան
Հ.Մովսիսյան Ա.Լոքյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
 Ա.Ափինյան Հ.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like