Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 94-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 3.800.000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3.800.000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 19 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Ա.Մատինյան | Ս.Ղամբարյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Լոքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Մ.Ապերյան | ||
Ա.Ափինյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ