ՈՐՈՇՈՒՄ N 91

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N  91

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 16-1, ԹԻՎ 16-1/2 ԵՎ ԹԻՎ 16-1/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-1207-0029, 06-001-1207-0030 ԵՎ 06-001-1207-0031 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102019-06-0049, թիվ 17012020-06-0039 և թիվ 17012020-06-0019 վկայականները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 06.07.2020թ. թիվ 06/11.2/4804-2020 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2020թ. թիվ 1/փ-58 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հատակագծերը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Փոխել Վանաձոր համայնքի Լոռվա խճուղի թիվ 16-1, թիվ 16-1/2 և 16-1/3 հասցեներում գտնվող «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-001-1207-0029, 06-001-1207-0030 և 06-001-1207-0031  ծածկագրերով 2.99997հա ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակությունից՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողեր:

2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կայացրած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

ԿՈՂՄ (22) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Հ. Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Դ.Հակոբյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Կ.Ղուկասյան
Հ.Ղամբարյան Կ.Բեկչյան
Ա.Լոքյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like