ՈՐՈՇՈՒՄ N 90

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N  90

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ Գ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ 35-22/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անահիտ Սարգսի Գրիգորյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062020-06-0037 և Անահիտ Սարգսի Գրիգորյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24062019-06-0004, թիվ 23012020-06-0028 վկայականները, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաշվի առնելով, որ Վանաձոր քաղաքի Գ.Լուսավորչի փողոց թիվ 35-22/1 հասցեում գտնվող հողամասը բնակավայրերի բնակելի գործառնական նշանակությամբ հողամաս է, այն համարել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամաս:

2.Վանաձոր քաղաքի Գ.Լուսավորչի փողոց թիվ 35-22/1 հասցեում գտնվող Անահիտ Սարգսի Գրիգորյանին կառուցապատման իրավունքներով պատկանող 54.56քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝  246830 (երկու հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր երեսուն) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Անահիտ Սարգսի Գրիգորյանին:

3.Համայնքի ղեկավարին՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հանձնարարել Անահիտ Սարգսի Գրիգորյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

ԿՈՂՄ (22) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Հ. Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Դ.Հակոբյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Կ.Ղուկասյան
Հ.Ղամբարյան Կ.Բեկչյան
Ա.Լոքյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like