Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2020 թվականի N 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ <<ԴԻՆԱՄՈ>> ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի կողմից լիազորված անձ Բագրատ Վալերիկի Ավոյանի դիմումը, 09.10.2019թ. տրված թիվ 26-19-125 լիազորագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022020-06-0033 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 3/1-3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 723.44քմ մակերեսով նախադպրոցական հիմնարկը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.37976հա մակերեսով հողամասը՝ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Դինամո» մարզական ՀԿ-ին:
2.Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
3.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ (23) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Ավետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ռ.Մարգարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան | ||
Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ