ՈՐՈՇՈՒՄ N 89

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N  89

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՈՒԳԱՐՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ ԳՅՈՒՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՕՋՈՒՂԻ ՁՈՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՅՈՒՐԻԿ ՂԱԶԱՐԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՉԽԱՐԱՆՈՑ (ԳՈՄ)) ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Յուրիկ Ղազարի Սարդարյանի դիմումը, 03․02․1994թ․ տրված սեփականության վկայագիրը, ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի հոկտեմբերի 4-ի 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 718-ն որոշմամբ` Վանաձոր  համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող, Գուգարքի տարածաշրջանի Անտառամուտ գյուղին պատկանող, Օջուղի ձորի տարածքում գտնվող Յուրիկ Ղազարի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող 476․06քմ ընդհանուր մակերեսով շինությունների (ոչխարանոց (գոմ)) զբաղեցրած, ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի համաձայն 955․8քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(3) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան Դ.Հակոբյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Մ.Ապերյան
Խ.Վարդանյան Ք.Մարուքյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Հ. Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Ա.Լոքյան Ա.Կարապետյան
Կ.Բեկչյան Կ.Ղուկասյան
Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like