Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2017 թվականի N 87-Ա
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արամ Խոյեցյանի` տարածքից հրաժարվելու վերաբերյալ դիմումը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.
- 2017թվականի հուլիսի 1-ից համարել լուծված Վանաձոր համայնքի ղեկավարի և Արամ Խոյեցյանի հետ 2009 թվականի մայիսի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 177 պայմանագիրը և դադարեցնել վարձավճարների հաշվարկը:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2009թվականի ապրիլի 23-ի «Արամ Խոյեցյանին կիսակառույց շինություն հանձնելու մասին» թիվ 35 որոշումը:
- Եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնին` Արամ Խոյեցյանի հետ կատարել վերջնահաշվարկ պայմանագրով սահմանված վարձավճարի չափով:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ