ՈՐՈՇՈՒՄ N 86

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N  86

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29/06/2020թ. թիվ Կ-29062020-06-0108, թիվ Կ-29062020-06-0109 և թիվ Կ-29062020-06-0116 որոշումները, կադաստրային քարտեզից քաղվածքները և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-4000-0001 ծածկագրով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-4000-0001 ծածկագրով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:

2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-4000-0001 ծածկագրով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:

ԿՈՂՄ (23) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ա.Կարապետյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Խ.Վարդանյան Ա.Խաչատրյան
Մ.Հովհաննիսյան Ք.Մարուքյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Հ. Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Դ.Հակոբյան Կ.Ղուկասյան
Մ.Ապերյան Կ.Բեկչյան
Հ.Ղամբարյան Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like