Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 85
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13.07.2020թ. թիվ Կ-13072020-06-0068 որոշումը, կադաստրային քարտեզից քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0603-0058 ծածկագրով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0603-0058 ծածկագրով հողամասի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքի:
2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0603-0058 ծածկագրով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (23) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ա.Սիրադեղյան | |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Խաչատրյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ք.Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Հ. Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Հակոբյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Ապերյան | Կ.Բեկչյան | ||
Հ.Ղամբարյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ