Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2017 թվականի N 83-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավագանու հաստատմանը ներկայացնել որոշումից բխող «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ավագանու որոշման նախագիծը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 01-ից:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ