Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2017 թվականի N 8-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն՝
1.1. Եկամուտների գծով՝ 2432200,0 հազ.դրամ
այդ թվում՝
* վարչական բյուջեի մասով՝ 2372000,0 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով՝ 60200,0 հազ.դրամ:
1.2. Ծախսերի գծով՝ 2432200,0 հազ.դրամ
այդ թվում՝
* վարչական բյուջեի մասով՝ 2372000,0 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով՝ 60200,0 հազ.դրամ: - Հաստատել Վանաձոր համայնքի 2017թվականի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված թիվ 1-ի:
- Հաստատել Վանաձոր համայնքի 2017թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, համաձայն հավելված թիվ 2-ի:
- Հաստատել Վանաձոր համայնքի 2017թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված թիվ 3-ի:
- Հաստատել Վանաձոր համայնքի 2017թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը, համաձայն հավելված թիվ 4-ի:
- Հաստատել Վանաձորի համայնքի 2017թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված թիվ 5-ի:
- Հաստատել Վանաձոր համայնքի բյուջեի 2017թվականի ծախսերը՝ ըստ գործառական դասակարգման և ըստ բաժինների, խմբերի ու դասերի, համաձայն թիվ 6-21 հավելվածների:
- Հաստատել Վանաձորի համայնքի 2017թվականի բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի համեմատական վերլուծությունները 2014-2017թվականների համապատասխան ցուցանիշների նկատմամբ, համաձայն թիվ 22-24 հավելվածների:
- «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2017 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
- Համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են՝
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) սանմաքրումը, աղբահանությունը.
գ) մշակութային և սպորտային միջոցառումները:
ԿՈՂՄ ( 14 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ