Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 79-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Վանաձոր համայնքի վարչական տարածքում արգելել«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
2․Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ հանդիսացող հեստապարային ակումբները պետք է գտնվեն անհատական բնակելի տներից և որոշման 1-ին կետում նշված օբյեկտներից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ (25) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Տ.Նազարյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ք.Մարուքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Մելքոնյան | Վ. Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան | ||
Ս. Աղաբեկյան | Մ.Ապերյան | ||
Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ