Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 hունիսի 2018 թվականի N 77
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0444-0044 և 06-001-0444-0045, 06-001-0211-0033 ծածկագրերի տակ գտնվող ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես անհայտ քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա/ ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0444-0044, 06-001-0444-0045 և 06-001-0211-0033 ծածկագրերի տակ ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
- Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանում 06-001-0444-0044, 06-001-0444-0045 և 06-001-0211-0033 ծածկագրերի տակ գտնվող ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և համայնքային սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
- Սույն որոշման 1-ին կետում նշված 06-001-0444-0044 և 06-001-0444-0045 ծածկագրերի 0.03933հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Ազատամարտիկների փողոց, թիվ 21/1-1 հողամաս, իսկ 06-001-0211-0033 ծածկագրով 0.8719հա մակերեսով հողամասին՝ ք.Վանաձոր, Թևոսյան փողոց, թիվ 2/11 հողամաս:
ԿՈՂՄ ( 24 ) | ԴԵՄ( 1 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 3 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Կ.Բեկչյան | Ա.Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Կ. Ղուկասյան | |
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | Հ.Այվազյան | |
Վ.Դոխոյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Մատինյան | Վ.Կռոյան | ||
Հ.Մովսիսյան | Մ.Ապերյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Ղամբարյան | ||
Խ.Վարդանյան | Դ.Հակոբյան | ||
Վ.Ավագյան | Ս.Աղաբեկյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Լոքյան | ||
Ս.Մելքոնյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ