ՈՐՈՇՈՒՄ N 77-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2017 թվականի N 77-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

 Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. հոկտեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. հոկտեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
    զեկ. Մ.Ասլանյան
  2. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
    զեկ.` Վ.Գրիգորյան
  3. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
    զեկ. Վ.Գրիգորյան
  4. Վանաձոր համայնքի «Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
    զեկ.` Գ.Մացակյան
  5. Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
    զեկ.` Գ.Բադյան
  6. Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
    զեկ.` Ա.Օհանյան
  7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին
    զեկ.` Ա.Օհանյան
  8. 8. Վանաձորի համայնքապետարանի շենքի ջեռուցումը կազմակերպելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելու մասին
    զեկ.` Վ.Գրիգորյան
  9. Վանաձոր համայնքի 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին
    զեկ.` Վ.Դավիթավյան
  10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին
    զեկ.` Վ.Դավիթավյան
  11. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու և Վանաձոր համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 23-ի թիվ 35 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
    զեկ.` Վ.Դավիթավյան
  12. 12. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային և կրկնաճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
    զեկ.` Ս.Աբովյան
  13. Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին
    զեկ.` Ս.Աբովյան
  14. Կարեն Ռուբենի Խաչատրյանին Վանաձորի «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին
    զեկ.` Ա.Գրիգորյան
  15. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
    զեկ.` Մ.Ասլանյան

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Խ.Վարդանյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply