ՈՐՈՇՈՒՄ N 76


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 hունիսի 2018 թվականի N 76

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՆԱՐԵԿԱՑԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.000075 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-2741-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԵՎ 0.001279 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0315-0009 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գ.Սարգսյանի 11.09.2017 թվականի թիվ 093/5743 գրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 14-րդ և 30-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 07.05.2018թ. թիվ 58 եզրակացությունը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի Նարեկացի փողոցի հարակից տարածքում գտնվող թիվ 7320 ենթակայանի զբաղեցրած հողամասերը «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղին հատկացնելու նպատակով փոխել 0.000075 հա մակերեսով 06-001-2741-0001 ծածկագրով բնակավայրերի ընդհանուր օգտագործման և 0.001279 հա մակերեսով 06-001-0315-0009 ծածկագրով բնակավայրերի այլ հողերի նպատակային նշանակությունը որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի:

  2. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

 

ԿՈՂՄ ( 25 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.Մարուքյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Հ.Այվազյան
Հ.Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Խ.Վարդանյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like