Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 228 321 100 (երկու հարյուր քսանութ միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:
2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 228 321 100 (երկու հարյուր քսանութ միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (25) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ք.Մարուքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ. Ղուկասյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Ա.Լոքյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Աղաբեկյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Ապերյան | Դ.Հակոբյան | ||
Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ