ՈՐՈՇՈՒՄ N 75


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 hունիսի 2018 թվականի N 75

 

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ Մ. ՄԱՏԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 19 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1981460 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց թիվ 5 հասցեում «Վանաձոր համայնքի Մ. Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի Մ. Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
  2. Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքի Մ. Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին հանձնվող գույքը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:
  3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
  4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

 

ԿՈՂՄ ( 25 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Կ.Դավթյան Ա.Կարապետյան
Գ.Քալանթարյան Ք.Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Վ.Դոխոյան Հ.Այվազյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Կ.Բեկչյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Խ.Վարդանյան Դ.Հակոբյան
Վ.Ավագյան Հ.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Ս.Աղաբեկյան
Ս.Մելքոնյան Ա.Լոքյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like