ՈՐՈՇՈՒՄ N 73

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  73

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՈՒՄ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ-1 ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ-2 ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 56-Ն որոշմամբ հաստատված Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, գլխավոր հատակագծի լրամշակման նախագծային առաջադրանքը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 15.08.2013 թվականի թիվ 7/ՊՓ-267 փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել Վանաձոր համայնքի Բազում թաղամասի Բուլղարական-1 և Բուլղարական-2 առանձին տարածքների հատակագծման նախագիծը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Վերը նշված տարածքների անհատական բնակելի տներով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը հատկացնել՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

3.  Վանաձոր համայնքի ղեկավարին` սույն որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

ԿՈՂՄ ( 22) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ք.  Մարուքյան
Ա.Մատինյան Կ. Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Սիրադեղյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Ս.Աղաբեկյան
Հ.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like