ՈՐՈՇՈՒՄ N 73-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N  73-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 13 674 800 (տասներեք միլիոն վեց հարյուր յոթանասունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:

2)Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 13 674 800 (տասներեք միլիոն վեց հարյուր յոթանասունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն թիվ 2 հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (24) ԴԵՄ(3) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Հ.Ղամբարյան Ա.Ավետյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան Դ.Հակոբյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան Մ.Ապերյան
Ա.Սարգսյան Հ.Խլոպուզյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Ք.Մարուքյան
Հ. Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Վ.Ավագյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ.Կռոյան
Ս.Մելքոնյան Կ.Բեկչյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ա.Լոքյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like