Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2017 թվականի N 73-Ա
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է.Շախկյանի 15.08.2017թ. թիվ 061/572 գրությունը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 27.04.2017թ. թիվ 445-Ն որոշման 14-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.
- 2017թվականի սեպտեմբերի 1-ից համարել լուծված Վանաձոր համայնքի ղեկավարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության հետ 2009 թվականի օգոստոսի 07-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 296 պայմանագիրը և դադարեցնել վարձավճարների հաշվարկը:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2009թվականի հուլիսի 24-ի «ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը տարածք հանձնելու մասին» թիվ 58 որոշումը:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության հյուսիսային միջմարզային բաժնի պետ՝ Գևորգ Շվարցի Զաքարյանի հետ կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ