Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 262 000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:
2 )Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 3 862 000 (երեք միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն թիվ 2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ(7) | ՁԵՌՆՊԱՀ (3) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ք.Մարուքյան | Ա.Ավետյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Հ.Սիմիկյան | Ա.Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | Ա.Սիրադեղյան | Կ. Ղուկասյան |
Ա.Սարգսյան | Հ.Խլոպուզյան | Վ.Կռոյան | |
Խ.Վարդանյան | Տ.Նազարյան | Հ.Ղամբարյան | |
Մ.Հովհաննիսյան | Կ.Բեկչյան | Դ.Հակոբյան | |
Հ. Մովսիսյան | Ս.Աղաբեկյան | Մ.Ապերյան | |
Վ.Ավագյան | Ս.Մելքոնյան | ||
Ա.Ափինյան | Ս.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Լոքյան | ||
Վ.Դոխոյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ