Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2017 թվականի N 72-Ա
ԼԵՎՈՆ ԵՂԻՇԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի «Ավտոգենմաշ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների առաջարկը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ`
համայնքի ավագանին որոշում է`
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հարավային ճակատային մասում Վանաձոր քաղաքի նախկին աշխատավորների, դեպուտատների քաղաքային /շրջանային/ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Վանաձոր քաղաքի պատվավոր քաղաքացի և Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարագետ Լևոն Եղիշի Խաչատրյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
- Հուշատախտակի տեղադրման ծախսերը կկատարվեն նախաձեռնող խմբի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ըւնդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ