ՈՐՈՇՈՒՄ N 71-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 71-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 56/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԺՈՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Ժորա Կարապետյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22022013-06-0323 վկայականը, 13.07.2017թ. «Մել և Միլ» ԱՁ-ի կողմից տրված վարսավիրանոցի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.


  1. Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 56/1 հասցեում Ժորա Կարապետյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր համայնքի լրամշակված գլխավոր հատակագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 20.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 90480 /իննսուն հազար չորս հարյուր ութսուն/ դրամով և դրա վրա գտնվող 20.0քմ արտաքին մակերեսով, վարձակալության իրավունքով Ժորա Կարապետյանին պատկանող վարսավիրանոցը՝ համաձայն «Մել և Միլ» ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության, 172000 /հարյուր յոթանասուներկու հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ժորա Կարապետյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:



ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply