Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 hունիսի 2018 թվականի N 70-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանինորոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 1000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 29 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Ափինյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Հ.Այվազյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ